ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վարչապետ. 2-3 տոկոսով վարկ ենք տալիս, որ աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու ու դա դառնա մոդայիկ

Վարչապետ. 2-3 տոկոսով վարկ ենք տալիս, որ աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու ու դա դառնա մոդայիկ
04.03.2018 | 15:48

Շիրակի մարզում գյուղատնտեսության ոլորտում 2017-ին արձանագրվել է 20 մլրդ դրամի համախառն արտադրանք, ինչն էապես քիչ է 2016-ի համեմատ: Դա պայմանավորված է բնակլիմակայական պայմաններով և կարկտահարությամբ: 2016-ին արտադրվել է 157 հազար տոննա հացահատիկ, անցած տարի` ընդամենը 70 հազար: Վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է, որ նախատեսվում է մարզում հիմնել 22 հեկտար ինտենսիվ այգի, երեք սպանդանոց, այն պարագայում, երբ պահանջարկն ավելին է: Նախատեսվում է նաև ակտիվ աշխատանքներ տանել պետական սուբսիդավորմամբ ծրագրերը խթանելու ուղղությամբ:

Ոռոգվող վարելահողերի թիվը Շիրակի մարզում 2017-ին կազմել է 20832 հեկտար, իսկ այս տարի ակնկալվում է այդ թիվը հասցնել 23500 հեկտարի: Վարչապետը խնդիր է դրել քայլեր ձեռնարկել սպանդանոցների անհրաժեշտ թիվն ապահովելու համար, քանի որ հուլիսից հանրապետությունն անցում է կատարելու սպանդանոցային մորթի: «Ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, գյուղտեխնիկայի սուբսիդավորման ծրագրերը բիզնեսի առումով շատ ձեռնտու են: 2-3 տոկոսով վարկ ենք տալիս, որ գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու ու դա դառնա մոդայիկ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ պահանջելով ընդլայնել նշված ծրագրերից օգտվողների շրջանակը:

Դիտվել է՝ 6385

Մեկնաբանություններ